News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկան մեծ գումար է պահանջում մեքսիկացի անվտանգության նախկին աշխատակից Ջենարո Գարսիա Լունայից, որին Նյու Յորքում դատում են, հայտնում է AP-ն։

Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր կառավարությունը ցանկանում է վերադարձնել 700 միլիոն դոլարը, որը Գարսիա Լունան կուտակել է կոռուպցիայի միջոցով:

Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ Մեքսիկան հայց է ներկայացրել Ֆլորիդայում, որտեղ Գարսիա Լունան ապրել է Մեքսիկայից հեռանալուց հետո։

Երկրի անվտանգության ծառայության նախկին գլխավոր սպա Գարսիա Լունան Նյու Յորքում դատվում է միլիոնավոր դոլարների կաշառքի համար, որը նա վերցրել է, որպեսզի թույլ տա տխրահռչակ «Սինալոա» թմրակարտելին անպատիժ գործել՝ տոննաներով կոկաին ուղարկելով ԱՄՆ:

2006-2012 թվականներին այն ժամանակվա նախագահ Ֆելիպե Կալդերոնի օրոք նա զբաղեցրել է հանրային անվտանգության քարտուղարի պաշտոնը։ Նրա փաստաբաններն ասում են, որ նա օրինական գործարար է եղել, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցել Ֆլորիդայում նախքան 2019 թվականին ձերբակալվելը:

Լոպես Օբրադորը վաղուց է բողոքում, որ երբ ԱՄՆ-ում կոռումպացված քաղաքական գործիչներն ու թմրավաճառները դատապարտվում են, ԱՄՆ-ն է ստանում նրանց հարստությունը, որը հաճախ հիմնականում Մեքսիկայում է դիզվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ