News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Աֆղանստանում ցածր ջերմաստիճանի պատճառով առնվազն 124 մարդ է մահացել։ BBC-ն հայտնում է, որ վերջին տասնամյակի ամենացուրտ ձմռան հետեւանքով մոտ 70 000 գլուխ անասուն է սատկել։

Օգնություն ցուցաբերող բազմաթիվ գործակալություններ դադարեցրել են գործունեությունը վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ թալիբներն արգելել են աֆղանցի կանանց աշխատել հասարակական կազմակերպություններում:

Տարերային աղետների կառավարման դեմ պայքարի նախարարի պաշտոնակատար մոլլա Մոհամմադ Աբբաս Ախունդն ասել է, որ Աֆղանստանի շատ շրջաններ այժմ ամբողջությամբ կտրված են ձյան պատճառով: Օգնության են ուղարկվել ռազմական ուղղաթիռներ, որոնք չեն կարողացել վայրէջք կատարել լեռնային շրջաններում։

Նրա խոսքով՝ առաջիկա 10 օրերի կանխատեսումը վկայում է տաքացման մասին, բայց շարունակում է անհանգստացնել զոհերի թվի աճը:

«Ցրտից մահացածների մեծ մասը հովիվներ կամ գյուղի բնակիչներ են եղել։ Նրանք բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չեն ունեցել,- ասել է մոլլա Ախունդը,- Մեզ մտահոգում են նրանք, ովքեր դեռեւս ապրում են լեռնային շրջաններում։ Ձյան պատճառով փակվել է լեռներով անցնող ճանապարհների մեծ մասը։ Այնտեղ մեքենաները խցանվել են, իսկ ուղեւորները մահացել են սառնամանիքից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ