News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որպես ամերիկահայեր՝ մենք ցանկանում ենք մեր հույսերը կապել նոր տարվա հետ, սակայն Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների համար շարունակվող ճգնաժամը դժվարացնում է դա։ Նրանք ապրում են դաժան ժամանակաշրջան, որը ներկայումս սպառնում է ավելի քան 120 000 տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքին եւ հուսահատ աշխարհի ուշադրության կարիքն ունեն՝ այժմ գործելու եւ կյանքեր փրկելու համար: Այս մասին Newsweek-ի համար հոդվածում գրել են հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերն ու կինոպրոդյուսեր, բժիշկ Էրիկ Էսրաիլյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բարբարոսական շրջափակումն ընդհատել է պարենի մատակարարումը։ Էթնիկ զտումների եւ մշակութային բնաջնջման լկտի փորձերի այս արշավը բարբարոսություն է։

2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է Արցախում բնակվող հայերի վրա՝ Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, եւ այժմ վերահսկում է տարածքի զգալի մասը։ Ռազմագերիները դաժան վերաբերմունքի են արժանացել կամ սպանելվել են։ Կրոնական օբյեկտները պղծվում եւ սիստեմատիկորեն ոչնչացվում են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարությունը խրախուսում եւ ուրախությամբ նշում է այդ խախտումները։ Հայերի նկատմամբ ինդոկտրինացիան եւ ատելությունը քարոզվում է պետության կողմից հովանավորվող լուրերով եւ սոցիալական ցանցերով, ադրբեջանցի երեխաներին դա պաշտոնապես սովորեցնում են դպրոցներում: Վերջերս Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սահմաններ... Ադրբեջանական ներկայիս ղեկավարությունը առաջ կգնա այնքան, որքան կարող է` Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը` առեւտրային ուղիների եւ միջանցքների անվան տակ:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ռուսական նավթի ու գազի գնումը սահմանափակելու աշխարհի բազմաթիվ փորձերն ավելի են քաջալերել Ադրբեջանին: Սակայն Ռուսաստանը զգալի ֆինանսական շահեր ունի Ադրբեջանի նավթագազային հաջողություններում։ Եթե երկրներն իսկապես ցանկանային պատժել բռնակալներին, նրանք կկիրառեին հետեւողական չափանիշներ եւ չէին փորձի երկերեսանի փոխզիջումների գնալ՝ հօգուտ չարյացծս փոքրագույնի: Ուկրաինա ներխուժումից ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էր։ Մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ խոսակցություն չի եղել այն մասին, թե ինչպես կարելի է կիսել Եվրոպայի էներգետիկ կախվածության ակնկալվող տեղաշարժը Ադրբեջանի նկատմամբ։

Ադրբեջանն ունի մեր ժամանակի մարդու իրավունքների եւ ազատությունների վատթարագույն ցուցանիշներից մեկը, սակայն, բացի ակադեմիական եւ իրավապաշտպան շրջանակների ճիչերից, վարքագծի այդ մոդելը միտումնավոր խլացվում է միլիոնավոր դոլարներով, որոնք ծախսվում են զբոսաշրջային գովազդի, լոբբինգի, սպորտային միջոցառումների հովանավորության եւ այլ խարդախությունների վրա։ Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հարմարության կամ ուրիշի քաղաքական նպատակահարմարության համար։

Ի՞նչ կարող ենք մենք անել։ Որպես տարբեր ոլորտներում ազդեցության որոշակի մակարդակ ունեցող ամերիկահայեր, մենք պետք է համագործակցենք կառավարության առաջնորդների հետ՝ օգտագործելով մեր քաղաքական կապիտալը, շարունակենք պատմել մեր պատմությունները ամենաբարձր մակարդակով, ռեսուրսներն ուղղենք հայերին պաշտպանելու համար միջազգային իրավական հանրության միջոցով, օգնենք Հայաստանին զարգացնել իր սեփական ուժը տարբեր ոլորտներում՝ ռազմավարական ներդրումների եւ մեր հավատքի, պատմության ու մշակույթի պահպանման համար աշխատելու միջոցով: Նախկին Օսմանյան կայսրության հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների համար ցավը դեռ ծանր է, քանի որ այս դաժան պատմության վրա կառուցված կառավարություններն ու համակարգերը երբեք ստիպված չեն եղել դրա գինը վճարել: Մենք պետք է շարունակենք լույս սփռել այս անարդարության վրա, մինչեւ պարկեշտ մարդիկ չսկսեն վերանայել իրենց ֆինանսական, քաղաքական եւ էմոցիոնալ գործընկերությունը այս ռեժիմների հետ:

Բոլորին խնդրում ենք ուշադրություն դարձնել այն բանին, որ ավտորիտար ռեժիմները անպատիժ հարձակվում են հայերի վրա։ Երկու անգամ մտածեք, նախքան փաստերի վրա աչք փակելը, որպեսզի աջակցեք որոշ ֆինանսապես գրավիչ բռնակալների եւ փորձեք շրջանցել մյուսներին: Մենք կշարունակենք պատմել մեր պատմությունները, օգնել մեր հայրենիքում ապրող մեր եղբայրներին ու քույրերին եւ աջակցություն ցուցաբերենք մեր սուրբ կառույցները պաշտպանելու գործում: Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին եւ ողջ աշխարհի մարդկանց, որոնք հոգ են տանում արդարության եւ պարկեշտության մասին, բոյկոտել եւ պատժամիջոցների ենթարկել այս արյունոտ ռեժիմներին, կտրել նրանց համար փողի անդադար հոսքը եւ կիրառել ավելի հետեւողական չափանիշներ, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ