News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-ր դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետեւ արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են եւ չեն աշխատում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում,  կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգություններն են: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաեւ ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով եւ այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաեւ գազային ճնշման գործիքը, ինչը  ակնհայտորեն դատապարտելի է:

Մանկապարտեզ չհաճախելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված  սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:

ԼՂ-ի համար կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, եւ որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր: Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը  ծավալվում է ամբողջ թափով»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետեւ  Ադրբեջանը խափանել է նաեւ ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, եւ բնակչությանը հոսանք  մատակարարվում միայն տեղի էլեկտրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

«Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը: Ընդ որում, մեր  ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետեւյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ հետո մի քանի օրով բացել եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կլքի  Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բցահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերյալ մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային  հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաեւ հունվարի 17-ին  խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, եւ որը աշխարհում լայնորեն տարածվեց»,-հայտարարեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
Համայնքապետը նշում է, որ բնակիչները հաստատակամ են, չեն ընկրկում ու շարունակում են իրենց տքնաջան աշխատանքով շեն պահել գյուղը…
Բաքվի ստանձնած պարտավորությունները խախտելու մասին Ռուսաստանի հասցեական հայտարարության պատճառը. հայացք ԱՄՆ-ից
Սասունյանը մարտի 25-ի հայտարարությունը բացատրեց Մոսկվայի չեզոք դիրքորոշման հետ կապված հայ հասարակության հսկայական ճնշմամբ․․․
Թագուհի Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը
Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի…
Ալեն  Սիմոնյանը Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրները
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ…
ԱԺ նախագահը Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները...
Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ