News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դատական համակարգը բարեփոխելու կառավարության պլանը, որն ավելի ու ավելի շատ է ենթարկվում քննադատության երկրի ներսում, վնաս չի հասցնի հրեական պետության տնտեսությանը, տեղեկացրել է Reuters-ը։ Նրա խոսքով՝ փոփոխություններն, ընդհակառակը, դրական ազդեցություն կունենան իրավիճակի վրա։

«Վերջին օրերին ես մտավախություններ եմ լսում մեր տնտեսական կայունության վրա դատական բարեփոխման ազդեցության առիթով։ Ուղիղ հակառակը։ <…> Երբ բարեփոխումը կատարվի, ես համոզված եմ, բոլոր կտեսնեն, որ օրենքի գերակայությունը չի տուժել եւ անգամ ամրապնդվել է»,- նշել է Նեթանյահուն։

Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, դատական համակարգի փոփոխությունները թույլ կտան ոչ միայն ամրապնդել պետության տնտեսությունը, այլեւ անձեռնմխելի կպահեն երկրի դեմոկրատիան։ Նա նաեւ ընդգծել է, որ պատրաստվում է բարեփոխումն իրականացնել՝ չնայած բողոքներին։

Նեթանյահուի նոր կառավարության եւ նրա ռեֆորմիստական պլանների դեմ ցույցերն Իսրայելում սկսվել են հունվարի սկզբին։ Մասնավորապես, վարչապետի հակառակորդները դեմ են դատական բարեփոխմանը, որը ենթադրում է Արդարության բարձրագույն դատարանի լիազորությունների սահմանափակում օրենքների եւ կառավարության որոշումների հանդեպ, ինչպես նաեւ դատավորների ընտրության հարցում կառավարությանը վերահսկողության տրամադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ