News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրունեյի սուլթանի աղջիկը՝ արքայադուստր Ազեման, ամուսնացել է զարմիկի՝ պետության ղեկավարի եղբոր որդու՝ արքայազն Բահար իբնի Ջեֆրի Բոլկիահի հետ, տեղեկացրել է The New York Post-ը։

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին փեսացուի՝ Ջեֆրի Բոլկիահի հոր պալատում, Բորնեո կղզում։

Հարսանեկան հանդիսությունները տեւել են մի քանի օր. դրանք սկսվել են պալատի խնջույքների սրահում ընդունելությունից, որից հետո նորապսակներին եւս յոթ արարողություններ էին սպասվում։

Հանդիսությունների վերջին օրը՝ հունվարի 15-ին, հարսնացուի կրտսեր եղբայրը՝ արքայազն Մարտինը, նորապսակներին շնորհավորել է սոցցանցերում։

«Ես այնքան ուրախ եմ քրոջս եւ ԲՋԲ-ի համար»,- մակագրել է նա այն լուսանկարները, որոնցում պատկերված են պահեր արարողություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ