News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


Կառավարությունըն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկում հյուրանոցներն ու հյուրատները ընդհուպ մինչեւ երկու ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։

«Չնայած արդեն հոկտեմբերի 2-րդ կեսից և նոյեմբերի սկզբից հյուրատների և հյուրանոցների կողմից գործունեությունը վերականգնվել էր զբոսաշրջիկների համար, Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից։ Նշված գործոնների ազդեցությամբ, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ կառավարությունն առաջարկում է Վայոց ձորի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի համագումարի 100 տոկոսը, ինչն էապես կթեթևացնի նրանց կրած վնասները, և թույլ կտա որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»,- ասաց Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե երբ դեկտեմբերի 17-ին Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովի նիստը, իրենք շփումներ են ունեցել բնակիչների հետ ու փոխհատուցման այս առաջարկը Ջերմուկի գործարարներն են արել. ««Այո, չորս ամիսների գազի ու էլէներգիայի ծախսը մենք հարյուր տոկոսով փոխհատուցում ենք», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ փոխհատուցում ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարատվորություն չունենան պետության նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական…
Իրանը իր ողջ ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսության միջոցով խնդիրներին լուծում տալու համար. Իրանի ԱԳ փոխնախարար
Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատման...
Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել. Իրանի ԱԳ փոխնախարար
Մրանք այլ հեռանկարներ են հետապնդում...
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակ են արձակել. Աբրահամյան
Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Ընդդիմությունը մեզ մեղադրում էր ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, հիմա Լավրովը քարտերը բացեց. Վիգեն Խաչատրյան
Ես չեմ կարող ասել, թե տեքստն ինչպիսին կլինի, բայց այնպիսին կլինի, որը չի խաթարի Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ