News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Nord Stream 2 AG-ի գործադիր տնօրեն Մաթիաս Վառնիգը Zeit թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Մոսկվայում հանդիպել եւ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հարցազրույցից հատվածներ է ներկայացնում «ՌԻԱ Նովոստին»։

Գործակալությունը նշում է, որ այդ խոսակցության վկաներ չկան, սակայն, ըստ Վառնիգի, նա Ռուսաստանի նախագահին հարց է ուղղել, թե «որոնք են գործողության նպատակները»։ «Դուք ցանկանում եք Օդեսան, Խարկովը, ամբողջ Ուկրաինան կամ նույնիսկ ավելի՞ն»,-այդ ժամանակ ասել է Վառնիգը, որի խոսքերը մեջբերում է Zeit-ը։ 

Նրա խոսքով՝ Պուտինն այդ հարցին չի պատասխանել եւ ասել է, որ «դա պետական գաղտնիք է»։ Նշվում է, որ դա եղել է հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս անց։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցյալ տարվա փետրվարին պատժամիջոցներ է սահմանել Nord Stream 2 AG ընկերության եւ հենց Վառնիգի նկատմամբ։ Անցյալ տարվա մայիսին Վառնիգը եւ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտնել են «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդում իրենց լիազորությունների երկարաձգման անհնարինության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ռուսական զորքերը ճեղքել են ուկրաինական ճակատը՝ Ավդեևկայից հյուսիս-արևմուտք
Որպես ամրացում Օչերետինոյում...
Դաշնակիցները Հունաստանից և Իսպանիայից պահանջում են ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին. FT
Հարցը երկուշաբթի քննարկվել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը...
Կիև է ժամանել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը
Կիևում ԱՄՆ դեսպանատունը ուրախ է ողջունել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությանը․․․
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Կիևին՝ արկեր գնելու համար
Ես հանդես եմ գալու հօգուտ նրա, որ մենք էլի միլիոնավոր եվրոներ հատկացնենք․․․
Ամենաշատ