News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի:

Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո` մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերևույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի Կարգո բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման  արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի` ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով:

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները...
45-ամյա վարորդի մոտ թմրանյութ հայտնաբերվեց
Ոստիկանության Արարատի բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ...
Քենիայի ամբողջ տարածքում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում. ուսանող է սպանվել, ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Ոմանք փողոցներում կրակ են վառել ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ․․․
Գյումրիում ձերբակալվել է թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդ. նրա մոտ 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» են գտել
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական...
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորը
Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Թաիրովում կահույքի խանութ-սրահի մոտ դանակահարել էր մի երիտասարդի. Դանակահարողը ներկայացավ ոստիկանություն
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ