News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի «ԱՆԻ-Հայաստան» հայկական համայնքի ղեկավար  Մասիս Նազարյանը եւ ակտիվիստ Էլեն Կիրակոսյանը մեղադրվել են չհամաձայնեցված հանրահավաքի կազմակերպման մեջ եւ ձերբակալվել են: Այս տեղեկությունը հունվարի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

«Խնիրը նրանում է, որ եկեղեցու տարածքում ակցիա էր կազմակերպվել, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի աջակցությանը: Ոչ ավելին: Մենք ձերբակալությունն անօրինական ենք համարում, բողոք ենք գրել այդ կապակցությամբ, շարունակում ենք պայքարել: Երեկ անձամբ նրա հետ խոել եմ, երեկ նրանից խլել են հեռախոսը եւ 5 օրով կալանավորել: Դրանից հետո չկարողացանք նրա հետ կապ հաստատել: Մենք մտադիր ենք պայքարել նրա ազատման համար:

100 տոկոսով երեւում են ադրբեջանական սփյուռքի գործունեության հետքերը: Կարծում եմ՝ ադրբեջանական կապեր են օգտագործվել՝ ձերբակալմանը հասնելու համար: Այսօր իրավապահ մարմիններում շատ ադրբեջանցիներ են աշխատում, այդ թվում դատախազությունում եւ անկասկած, այդ լծակներն օգտագործվել են:

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիների մոտ էյֆորիա է սկսվել, նրանք լրիվ լկտիացել են, իրենց հանդուգն են պահում բոլոր առումներով եւ Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում։

Կարծում եմ՝ շատերը դրան ուշադրություն չեն դարձնում։ Շատ լուրջ աշխատանք է պետք, հայ ժողովրդը Ռուսաստանի կարիքն ունի, որպեսզի նրան օգնություն ցուցաբերվի, քանի որ մենք երբեմն չգիտենք՝ ինչ անենք»,- ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ