
Թուրքիան լողացող էլեկտրակայաններ կմատակարարի Ուկրաինա, դրանք կկարողանան ծածկել մեկ միլիոն տնային տնտեսությունների կարիքները, թույլատրվում է դրանք տեղակայել Մոլդովայի եւ Ռումինիայի նավահանգիստներում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Թուրքական Karpowership ընկերությունը հուշագիր է ստորագրել «Ուկրաինայի էներգետիկ ընկերություն» ԲԸ-ի հետ՝ այդ երկիր 500 ՄՎտ հզորությամբ լողացող էլեկտրակայաններ մատակարարելու մտադրության մասին։ Ընկերության լողացող էլեկտրակայանները կկարողանան ապահովել մեկ միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկը»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ որպես բազային լուծումներ թույլատրվում է լողացող էլեկտրակայանների տեղակայումը Մոլդովայի եւ Ռումինիայի նավահանգիստներում եւ այդ երկրների միջոցով ուկրաինական ցանցերին էլեկտրաէներգիայի մատակարարումը: Karpowership-ը եւ Ուկրաինայի էներգետիկ ընկերությունը բանակցություններ կվարեն Ռումինիայի եւ Մոլդովայի իշխանությունների հետ՝ այս որոշումը կյանքի կոչելու համար։