News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Սիմոնյան» կրթական հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների հարևանությամբ 2 նոր «Թումո» կենտրոններ կկառուցի` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջնակներում։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ նախագծի, նոր կենտրոնների կառուցման համար հատկացվել են անհրաժեշտ հողատարածքներ։ Տուփերի առանձնահատկությունն այն է, որ դրանք կառուցվում են շարժական կոնստրուկցիաներից, դրանց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղափոխել:

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նման «Թումո տուփեր» ավելի վաղ ընդունած որոշումներով հիմնադրամը նախատեսվում է կառուցել նաև Սևան, Արթիկ, Բերդ և Կապան համայնքներում։

«Թումոյի» գործընկերները նախատեսել են 110 նման «Թումո տուփեր» ունենալ ՀՀ տարբեր բնակավայրերում։ Երևանում ևս նախատեսվում է երկու նոր խոշոր «Թումո» կենտրոններ ունենալ: Հիմա քաղաքապետարանը, պետգույքի կոմիտեն եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործընկերները զբաղվածխ են տարածքի ընտրության հարցը լուծեով»,– ասաց Սանոսյանը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նախատեսված 110 «Թումո տուփերի» կառուցմամբ տեխնոլոգիական կրթության կենտրոններով կծածկվի ՀՀ ամբողջ տարածքը։ Բոլոր համայնքների երեխաները հնարավորություն կունենան կենտրոններ այցելելու։

«Շատ կարևորում եմ, որ «Թումո տուփերը» կառուցվում են հենց դպրոցների հարևանությամբ` դպրոցների զարգացման տեսանկյունից»,– ասաց Անդրեասյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության այսօր հաստատած որոշման արդյունքում Ախուրյան համայնքի ավելի քան 900 և Փանիկի 300 երեխաներ հնարավորություն կստանան իրենց կարողությունները զարգացնել «Թումո» կենտրոններում։

Ներկա պահին «Թումո» կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում ու Դիլիջանում։

Հայաստանից դուրս ևս արդեն 7 «Թումո» կենտրոն է գործում։ Նման կրթական կենտրոններ ունենալու վերաբերյալ հետաքրքրվածություն են հայտնել նաև Ճապոնիայի, Մեքսիկայի ներկայցուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլի 3-ից 1800 դրամ/30 օր սակագնով հասանելի Z կանխավճարային սակագնային պլանը կարխիվացվի. Վիվա-ՄՏՍ
Այն բաժանորդները, որոնք արդեն օգտվում են «Z»  կանխավճարային սակագնային պլանից…
Բիթքոինի փոխարժեքը 2023թ. ընթացքում կհասնի 35 հազար դոլարի. Bloomberg
Բիթքոինը սրընթաց բարձրանում է...
ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»
Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից․․․
Բիթքոյնի արժեքը գերազանցել է 28 000 դոլարը
Առեւտրի ծավալով կրիպտոարժույթների խոշորագույն Binance բորսայում բիթքոյնը մեկ օրվա ընթացքում թանկացել է 0,8%-ով․․․
Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը
Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին...
ԱՄՆ-ն սպառնում է արգելել TikTok-ը, եթե չինացի սեփականատերերը չվաճառեն իրենց բաժնեմասերը․ WSJ
ԱՄՆ վարչակազմը TikTok-ը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը․․․
Ամենաշատ