News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի կինոլոգ Ուիլ Աթերտոնը նշել է ամենավատ վարքագիծ ունեցող շների երկու ցեղատեսակներ, տեղեկացրել է 7 News-ը։

Շներ վարժեցնողն ասել է, որ շներ պահող մարդիկ միշտ չէ, որ պատրաստ են բավարարել նրանց պահանջները, ինչը հանգեցնում է անհնազանդության։ Ակտիվության անբավարար մակարդակի դեպքում եռանդուն եւ բարի շունը դառնում է չար եւ անտարբեր։

Աթերտոնն ասել է, որ անգլիական կոկեր-սպանիելը եւ կանե-կորսոն ամենավատ վարքագիծն ունեցող ցեղատեսակներն են, որոնց ինքը հանդիպել է իր աշխատանքի ընթացքում։ Կոկեր-սպանիելը որսաշուն է, չափազանց ակտիվ է, ուստի սիրում է մշտական զբոսանքները, վազելն ու խաղերը, այլ ոչ թե տանը պարապ մնալը։ Սակայն, կինոլոգի խոսքով, շատ շնատերեր կարծում են, որ կկարողանան կոկեր-սպանիելը պահել որպես դեկորատիվ ցեղատեսակ։ «Այդ պատճառով նրանք դառնում են ռեակտիվ, հաչում են, քաշքշում ամեն ինչ, կոգնիտիվ խանգարումներ են ունենում»,- ասել է վարժեցնողը։

Կանե-կորսոն այն շնատեսակն է, որն ի սկզբանե բուծվել է պահպանական գործառույթներ կատարելու համար։ «Բայց մարդիկ նրանց պահում են այլ նպատակների համար։ Նրանք ժամանակ, ցանկություն եւ անհրաժեշտ փորձ չունեն այդ շանը դաստիարակելու համար, ինչի պատճառով շունը դառնում է ագրեսիվ եւ ռեակտիվ»,- նշել է Աթերտոնը։

Շատ շնատերեր համաձայնել են կինոլոգի հետ եւ հաստատել, որ վատ վարքագիծ ունեցող շունը անբավարար վարժեցման հետեւանք է։ «Ես փորձագետ եւ վարժեցնող չեմ, բայց ինձ թվում է, որ ամենից հաճախ այդ շներին «վտանգավոր» են պիտակավորում վատ տերերի պատճառով։ Ես երկու այսպես կոչված «վտանգավոր» շներ ունեի՝ ռոտվեյլեր եւ ամերիկյան պիտբուլտերիեր։ Սակայն նրանք ինձ հետ դարձան բարի եւ հնազանդ կենդանիներ»,- գրել է մեկնաբաններից մեկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ