News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ այդ հավանականությունը մեծ է, այսօր քիչ հավանական է, բայց պետք է աշխատել այնպես, որ նույնիսկ նման հարցադրումը անհավանական լինի։ Այս մասին հունվարի 26-ին տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ որոշակի հարաբերություններ հաստատելու փորձերը 2022 թվականին չեն սկսվել։ «Կարելի է հիշել 2001 թվականի հայտնի Քի Ուեսթի համաժողովի մասին: Արեւմուտքը փորձում էր իրեն դրսեւորել, իսկ Հայաստանը դիմում էր, քանի որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում մեծ սփյուռքներ կան: Բայց հիմա այդ քանակական պարամետրերը վերածվում են որոշակի որակի»,- հավելեց փորձագետը։

Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների եւ կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենովի կարծիքով՝ ներկայիս իրականությունը ցույց չի տալիս, որ Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը կարող է լինել վաղը կամ վաղը չէ մյուս օրը:

«Եթե մենք համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի դա տեղի չունենա, դա տեղի չի ունենա։ Այն, որ Հայաստանն ավելի ակտիվ է օգտագործում եվրոպական եւ ամերիկյան կողմին, քան նախկինում, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները:

Եթե ինչ-որ իրավիճակում դրա համար կարող է Բլինքենն օգտագործվել, ապա ինչու ոչ: Կարեւոր է, որ այդ բոլոր դրական կողմերի հետ մեկտեղ ուշադիր լինել նրան, ինչը սովորաբար կա արեւմտյան գործընկերների փաթեթում: Պետք է նայել, թե էլ ինչ կա այդ փաթեթում, ինչով նրանք կցանկանային հագեցնել օրակարգը, այդ թվում Հայաստանի հետ իրենց փոխհարաբերությունները: Եթե այնտեղ լինի ինչ-որ բան, որը ձեռնտու չէ Երեւանին ռազամավարական փոխգործակցության մասով, նաեւ Ռուսաստանի հետ, ապա վատ չէր լինի՝ հետեւել դրան», – ընդգծեց Եգորչենովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագելու խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին.հայտարարություն
Իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով...
Ո՞վ էր քաշել ԱԺ նախագահի լեզվից, որ նման հայտարարություն անի, հետո էլ գնա մարզվի, թևը կոտրի․ Գեղամ Մանուկյան
Կրկնում եմ՝ անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա...
Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել...
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու
Կլաարը Բաքվում կմասնակցի Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ ․․․
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ