News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փաշինյանը չպետք է մտնի Եռաբլուր. Ինքն է մեղավոր ու պատասխանատու, որ մեր երեխաները չկան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը։

«Մեզ համար ընդունելի չէ, որ կեղծ գալիս, ծաղիկ է դնում, խոնարհվում: Իր անցած ճանապարհը ուր, Մոնթեի ու մյուս տղերքի անցած ճանապարհը ուր: Ես այդ օրը չեմ եղել, բայց միշտ կանգնել եմ ու կանգնելու եմ էն ծնողների կողքը եւ չեմ թողնելու, որ ինքը մտնի «Եռաբլուր»:

Ես մեղադրում եմ եւ կարծում եմ, որ Փաշինյանն իր թիմով մեղավոր է պատերազմի հրահրման եւ տղերքի կորստի, հողի կորստի համար: Ինքը համ մեղավոր է, համ պատասխանատու է»,-ասաց նա:

Զոհվածի ծնողը հայտարարեց, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը Փաշինյանի «վեցնոցներից» է. «Ես Նիկոլի ամբողջ թիմի նկատմամբ անվստահություն ունեմ: Եթե Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի էր ոստիկանների արածը, չէր ուզում, որ զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն կիրառվեր, թող գոնե մի հատ ձեռքով ժեստ աներ, որ ոստիկանները դադարեցնեին: Թող հայրերին տանեին, մայրերի դիմաց մի քանի շարքով կանգնեին: Ինքը երեւի իր մեջ մտածել է՝ լավ է, տարան բոլորին, ես հանգիստ գնում եմ»:

Նա նշեց, որ տղաները զոհվել են դավաճանված քայլերի հետևանքով. «Իրենք հերոսաբար կռվել են, ամեն հողի, դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք  դավաճանված են եղել, իսկ գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է։

Նիկոլը հիմնահատակ քանդել է բանակը,  հոգեպես քանդել է։ Վախկոտ, պարտված հրամանատարով ինչպես կարող է մարդ հոգեբանորեն պինդ լինել, որ գնա առաջ»,- ասաց Ս. Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Տպել
Ամենաշատ