News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերում այնպիսի իրավիճակ է տիրում, որ այնպիսի ողբերգություն, ինչպիսին էր Ազատ գյուղի վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհը, կարող էր լինել առաջնագծի ցանկացած ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ամեն ինչ նորմալ է, առաջնագծում, զինված ուժերում խնդիրներ չունենք, կա՛մ սուտասաններ են, կա՛մ որևէ կերպ չեն տիրապետում զինված ուժերում կատարվողին։ Իշխանության մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է տեղյակ լինեն ԶՈւ–ի հետ կապված կարևորագույն հարցերի, սակայն դրան էլ չեն տիրապետում։ Այն իրավիճակը, ինչը տեղ է գտել վերջին շրջանում, և վերջին ողբերգությունը` մեր 15 հայրենակցի հետ կապված, ցավալիորեն պետք է ասեմ, որ կարող էր արձանագրվել առաջնագծի տարբեր ուղղություններում»,– հայտարարեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ Ազատ գյուղում գտնվող կացարանն իր տեսակով միակը չէ, և այդ իրավիճակը պետք է արագ փոփոխության ենթարկվի. «Առաջնագծի մասին խոսելիս էլ պետք է հաշվի առնել այնտեղի բոլոր ենթակառուցվածքները, որովհետև դրանք չեն վերաբերում միայն կացարաններին կամ ճանապարհներին։ Առաջնագծի հետ կապված բոլոր դիտարկումներն ու գնահատականները պետք է հնչեցվեն ընդհանուր համատեքստում։

Այն որ առաջնագծում մենք ահռելի աշխատանք ունենք, իսկ ընթացքը բավականին դանդաղ է, ու դա որևէ կերպ չի բավարարում ո՛չ զինծառայողների ծնողներին, ո՛չ էլ ՀՀ ցանկացած քաղաքացու։ Այսօր ԶՈւ–ում ոչ բարվոք իրավիճակ է, իսկ իշխանությունը հանցավոր անգործություն և անտարբերություն է ցուցաբերում, հիմնական ռեսուրսներն էլ ուղղում է իր սեփական անվտանգությունն ու քմահաճույքները բավարարելու համար»,– ընդգծեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի ձախողումների պատճառներից մեկն էլ Զինված ուժերում հաճախ իրականացվող կադրային փոփոխություններն են. «Նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը կարծես նպատակաուղղված կերպով անընդհատ կադրային փոխատեղումներն իրականացնում է համակարգը թուլացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի կենսունակությունը թուլացնելու համար։ Համենայն դեպս այն լուծումները, որոնք տրվում են իշխանության կողմից, չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը»,-ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022 թվականին ԱԱԾ-ն 143 քրեական գործ է հարուցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների նկատմամբ
Փաստաթղթի համաձայն՝ նշված քրեական գործերից 17-ը հարուցվել է պետական ​​դավաճանության․․․
«Երեկ զանգել եւ մայրիկի Մարտի 8-ն է շնորհավորել». մահացած հայտնաբերված զինծառայող Անդրանիկ Օհանյանը Խնածախ գյուղից էր
Ընտանիքն անասնապահությամբ էր զբաղվում...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական…
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում․ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում...
Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն...
Զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն. Պապիկյան
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ