Հինգշաբթի Ջենինում իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ զոհված պաղեստինցիների թիվը հասել է 9-ի, հաղորդում է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը:
Բախումները տեղի են ունեցել վաղ առավոտյան։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի եւ 13 վիրավորի մասին։
«Այսօր առավոտից Ջենինում իսրայելական ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, նրանց թվում կա տարեց կին»,- ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։