News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին Քննչական կոմիտեն խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորությամբ դիմել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանից:

Նա հայտնեց, որ Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրամանատարը կապիտանի մասին բացասական բնութագիր է տվել այն դեպքում, որ նրան մեդալ էր շնորհել ՊՆ նախարարը. Փաստաբան
Ողջ մնացած զինծառայողները Եղիշեի պատմածի հիման վրա են ասել, որ իրենք նման բան են տեսել․․․
Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
Դիերի փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ եթե…
Նախքան հրդեհը զինվորական կացարանում հայտնաբերված թմրանյութերի փաստով քրեական վարույթ է նախաձեռնված եղել 
Այս վարույթը քննվում է կացարանի հրդեհի գործով նախաձեռնված վարույթից անկախ․․․
Փորձաքննության եզրակացություններն անարժանահավատ են. կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողների ներկայացուցիչ
Այս պայմաններում տուժող կողմը չի բացառում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու․․․
Հարցված քաղաքացիների 70 տոկոսը չի վստահում զինվորական կացարանի հրդեհի Փաշինյանի վարկածին. GALLUP
Ես կարծում եմ՝ եթե նա դա ասեր 2018 թվականին, գուցե 90 տոկոսը վստահեր այդ խոսքին․․․
Մարտին կկազմակերպվի զինդատախազի և կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ