News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները.

տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում.

տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.

պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը.

իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է:

Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող
Այսօր Եղիշեն (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը-խմբ ) ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե  մինչեւ հրդեհը...
Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող
Այդ ոնց եղավ, որ բոլոր պատկան մարմիններն անփույթ վերաբերվեցին, ոչ ոք չունի փաստի նկարները. Այն, ինչ հիմա մեզ հետ խոսում են, փաստացի չէ…
Կացարանի հրդեհի դեպքով փորձաքննությունները ավելի շատ հարցեր են առաջացրել. Նորիկյանն ի՞նչ հարցեր է ուղղել ՆԳ նախարարին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները…
Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ. Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին
Նորիկյանը հայտարարեց, թե  զինծառայողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ