News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ապահովված չէ պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում, արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, հատակը, պատերը և առաստաղը պատրաստված չեն եղել լվացվող նյութերից, չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը. Տեսչական մարմին
Վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է…
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Ամենաշատ