News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ուսանողներին սկսել են ձերբակալել վարչապետ Նարենդրա Մոդիի մասին BBC-ի վավերագրական ֆիլմը դիտելու համար, գրում է Foreign Policy-ն։

Ամերիկյան թերթը հայտնում է տասնյակ ձերբակալված ուսանողների մասին, հիմնականում մահմեդականներ, որոնք սովորում են Ջավահարլալ Ներուի անվան համալսարանում, ինչպես նաեւ Նյու Դելիի Ազգային իսլամական համալսարանում: Նշվում է, որ տեղի իշխանությունները միտումնավոր անջատել են քաղաքի այն թաղամասերի էլեկտրաէներգիան, որտեղ տեղակայված են եղել ուսումնական հաստատությունները՝ ֆիլմի ցուցադրմանը խանգարելու համար։

Հնդկաստանի իշխանությունների կողմից արգելված «Հնդկաստան. Մոդիի հարցը» վավերագրական ֆիլմն անդրադառնում է 2002 թվականին մահմեդականների եւ հինդուիստների միջեւ կրոնական բախումների ճնշմանը նրա մասնակցությանը: Այն ժամանակ Մոդին Գուջարաթի նահանգի ղեկավարն էր։

2002 թվականի փետրվարին հինդուական համայնքը եւ ուխտագնացները մեղադրել էին մահմեդականներին մարդատար գնացքը միտումնավոր հրկիզելու մեջ, որի հետեւանքով 58 մարդ էր զոհվել, եւ Գուջարաթիի Ահմեդաբադ քաղաքի մահմեդական անկլավներում ջարդեր էին սկսվել: Foreign Policy-ն նշում է, որ Մոդին այն ժամանակ հնդուիստամետ դիրքորոշում է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ…
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել
Թերթը նշում է, որ ուղղաթիռների անձնակազմների վիճակի մասին դեռեւս տեղեկություն չկա․․․
Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի...
Երեւանյան փողոցում անհայտ անձը գողացել էր երիտասարդի բջջայինը. Գողացված հեռախոսը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը…
Ամենաշատ