News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան «խորհրդակցությունների անցկացման» համար հետ է կանչել Բուրկինա Ֆասոյում իր դեսպան Լյուկ Խալադին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարել է այն բանից մեկ օր անց, երբ Փարիզը երկրում տեղակայված ֆրանսիական զորքերի դուրսբերման համաձայնություն է տվել։

«Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում մենք որոշել ենք հետ կանչել մեր դեսպանին Փարիզից՝ մեր երկկողմ համագործակցության վիճակի եւ հեռանկարների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- Agence France-Presse-ին հայտնել են ԱԳՆ-ում:

Երկուշաբթի օրը Բուրկինա Ֆասոն Ֆրանսիային խնդրել է դուրս բերել Ֆրանսիայի նախկին գաղութում տեղակայված հարյուրավոր հատուկջոկատայիններին՝ Սահելում ահաբեկչական խմբավորումների ընդլայնումը զսպելու համար՝ ասելով, որ նրանք մեկ ամիս ժամանակ ունեն երկիրը լքելու համար՝ համաձայն 2018 թվականին երկրների կողմից ստորագրված ռազմական համաձայնագրի:

Ֆրանսիան պաշտոնապես ընդունել է պահանջը չորեքշաբթի օրը եւ հայտարարել, որ «կկատարի համաձայնագրի պայմանները»:

Դեկտեմբերի վերջին Բուրկինա Ֆասոն Փարիզին խնդրել էր փոխել դեսպան Լյուկ Խալադին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից՝ պնդելով, որ նրան այլեւս չի կարելի վստահել առանց պատճառները բացահայտելու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ