News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ բանակցություններ կսկսի պաշտպանական արդյունաբերության հետ՝ սպառազինությունների գնումներն արագացնելու եւ զինամթերքի մատակարարումներն ավելացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Իմ հիմնական խնդիրն այժմ պաշտպանական արդյունաբերության հետ բանակցություններ սկսելն է՝ գնումների ժամկետները զգալիորեն կրճատելու նպատակով»,-ասել է նա Գերմանիայի արեւելքում՝ Ալտենգրաբոուում զորավարժությունների շրջանակում։

«Զինամթերքի համատեքստում դեռ քանակի հարց կա։ Սա եւս մեկ թեմա է, որը ես կբարձրացնեմ պաշտպանական արդյունաբերության հետ իմ բանակցություններում, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ»,-հավելել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ