News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը


Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ավագ տեսուչը՝ կոչումով մայոր, և նույն դասակի տեսուչը՝ կոչումով կապիտան, 2022 թվականի նոյեմբերին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել, ավելին՝ որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ կամ պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ բաց են թողել տվյալ ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստերի առթիվ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ կաշառք տալու 13 դրվագով, կաշառք ստանալու 13 դրվագով և պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ