News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի ցերեկը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տվեց մի քաղաքացի: Նա հայտնեց, որ երկու օր առաջ Նոյակերտ գյուղի չբնակեցված և իր տնօրինմանը հանձնված տնից գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Կոտրել էին շինության փայտե դուռը և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, ջրատաքացուցիչ և այլն: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, իսկ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալ, որ գողությունը կատարել է նույն գյուղի 17-ամյա մի բնակիչ, գողոնն էլ նրանց տան խորդանոցում է:

Ահազանգից ժամեր անց պատանին ձերբակալվեց ու ներկայացվեց Վեդու քննչական բաժին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ