News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Կիեւը՝ հասնելով արեւմտյան Leopard եւ Abrams տանկերի փոխանցմանը, այժմ ցանկանում է ստանալ ռեակտիվ կործանիչներ։  

Ինչպես հաղորդում է Politico-ն, ավելի քան կես տասնյակ արեւմտյան ռազմական պաշտոնյաների եւ դիվանագետների հետ զրույցները հաստատում են, որ Ուկրաինային ռեակտիվ կործանիչների մատակարարման շուրջ բանավեճերն արդեն ընթանում են ուկրաինացի պաշտոնյաների նախաձեռնությամբ։  

«Հաջորդ բնական քայլը կործանիչներն են լինելու»,-ասել է հյուսիսային եվրոպական երկրից դիվանագետը։

Բանավեճը, հավանաբար, ավելի բարդ կլինի, քան տանկերի մատակարարման շուրջ սկանդալը: Եվրոպայում մի քանի պաշտոնյաներ եւ դիվանագետներ հայտարարել են, որ իրենց կառավարություններն այլեւս չեն կարծում, որ այս գաղափարը անհաջող է, բայց էսկալացիայի մտավախությունները մնում են բարձր: 

Վաշինգտոնը Կիեւին ասել է, որ ինքնաթիռների մատակարարումն այս պահին անհնար է, ասել է դիվանագետը, ապա հավելել․ «Կարմիր գիծ կա, բայց անցյալ ամառ մենք կարմիր գիծ ունեինք HIMARS համակարգերի հետ կապված»։

Եվրոպական տերության երկրորդ բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ ընդգծել է այն արագությունը, որով աճում են արեւմտյան զենքի մատակարարումները:  

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեքստրան անցյալ շաբաթ Նիդեռլանդների խորհրդարանում հայտարարել է, որ իր կաբինետը կքննարկի F-16 կործանիչների մատակարարման հարցը, եթե Կիեւը խնդրի դրանք: «Մենք բաց ենք, տաբու չունենք»,-ասել է նա։

Մյուս բարձրաստիճան քաղաքական գործիչները շատ ավելի քիչ մոլեռանդ են գտնվել: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի բացառել է կործանիչների մատակարարումը՝ վկայակոչելով հետագա ռազմական էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը։ «Կործանիչների մատակարարումներ Ուկրաինա չեն լինի»,-ասել է նա։ 

Որոշ պաշտոնյաներ կարծում են, որ հաջորդ ամիս Ռամշթայնում քննարկումն ավելի շատ կկենտրոնանա արտակարգ իրավիճակների ծրագրի մշակման վրա։  

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները կանխատեսում են հակամարտություն, որը կարող է տեւել եւս երեք-հինգ տարի կամ ավելի։  

Անցյալ տարվա սկզբին արեւմտյան դաշնակիցները պայմանավորվել են «չգրված քաղաքականության» շուրջ՝ ներխուժումից անմիջապես հետո Ուկրաինային սպառազինությունների ամբողջական փաթեթ չմատակարարել այն մտավախությունների պատճառով, որ «արձագանքը Ռուսաստանի կողմից է», հայտարարել է մեկ այլ եվրոպական կառավարության երրորդ բարձրաստիճան դիվանագետը:  

Միտքն այն էր, որ Արեւմուտքը պետք է աստիճանաբար աջակցություն ցուցաբերի՝ ամեն քայլափոխի գնահատելով Ռուսաստանի արձագանքը։

«Արեւմուտքի շատ երկրներ կարծում են, որ եթե մենք Ուկրաինային մատակարարեինք այն ամբողջ տեխնիկան, որը նրանք խնդրել էին մեզանից պատերազմի առաջին փուլում, ապա ռուսական ուժեղ արձագանք կլիներ, այդ թվում՝ միջուկային։ Կարելի է դա անվանել Պուտինի կախվածության գործընթաց»,-ասել է դիվանագետը։ 

Ռազմավարությունն իրենից ներկայացնում էր դանդաղ, բայց կայուն աճող միտում՝  սկսած հակատանկային Javelins-ից եւ շարժական ՀՕՊ համակարգերից, ինչպիսիք են Stinger-ը, մինչեւ HIMARS, իսկ վերջերս՝ Patriot ցամաքային օդային հրթիռներ, տանկեր եւ զրահատեխնիկա:

Այսպիսով, ինքնաթիռների մատակարարումը «միայն ժամանակի հարց է», կանխատեսել է նույն դիվանագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ ՌԴ-ի եւ  Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են․․․
Աբդոլլահիանը Ինյացիո Կասիսին հայտնել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու պատրաստակամության մասին
Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը․․․
Սլովակիան Ուկրաինային փոխանցել է չորս ՄիԳ-29 կործանիչներ
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայից․․․
Ֆինլանդիայի նախագահը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության 14-րդ փաթեթին
Այն ներառում է երեք Leopard 2 տանկ․․․
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
Ուկրաինայի վերակառուցման համար 411 մլրդ դոլար կպահանջվի. Համաշխարհային բանկ
Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար 411 մլրդ դոլար կպահանջվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ