News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ զանգվածը, որը իշխանության ղեկին է, պետք է հեռացվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այն, որ 15 տղա է մահացել, նրանց չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն այն, որ իրենց վարկածը հետաքննվի»,- հավելեց նա։

Բագրատյանը բացատրեց, որ վարչապետն ընդհանրապես իրավունք չունի վարկած առաջ քաշել՝ դրանով իսկ ուղղորդելով քննությունը եւ թույլ չտալով մանրակրկիտ հետաքննություն։

Նա վստահ է, որ սրա համար Փաշինյանն ու Պապիկյանը պետք է պատասխան տան։

«Փաշինյանն ընդհանրապես տեղյա՞կ է, որ Ներքին ծառայության կանոնադրություն գոյություն ունի։ Այնտեղ գրված են բոլոր կանոնները։ Ինչո՞ւ են, խախտելով կանոնադրությունը, զինվորներին տեղավորել մի ելքով գոմում»,- ասաց նախկին վարչապետը։

Բագարտյանը հիշեցրեց, որ Փաշինյանին բազմիցս քննադատել են՝ կոչ անելով խրամատներ փորել, ապաստարաններ կառուցել եւ պայմաններ ստեղծել, սակայն նա դրա փոխարեն զինվորներին տեղավորել է գոմում։

«Բայց Ավինյանի հովանավորությամբ 2,5 մլն դոլար է հատկացվում ելակ գնելու համար՝ նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն։ Պետք է հերթապահներ լինեն, քանի դեռ բոլորը քնած են։ Պաշտպանության նախարարն ընդհանրապես զրոյական գիտելիքներ ունի, նրա ամենակարեւոր «արժանիքն» այն է, որ լռել գիտի»,- ընդգծեց Բագրատյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան
Լեյտենանտի կողմից այն հայտարարությանը, թե չի եղել բենզին տարածքում, այդ հարցի առնչությամբ ստացվել է սպառիչ պատասխան, որը մեծացնում է կասկածամտությունը...
Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ
Մենք 15 զինծառայողների ծնողներով չենք հավատում պաշտոնական վարկածին...
«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին
Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել...
Կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպում են զինդատախազի հետ
Հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ