News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Shell ընկերությունը սկսել է կենցաղային էներգիայի մանրածախ առեւտրի իր ձեռնարկությունների ռազմավարական վերլուծությունը Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում՝ կապված «շուկայական կոշտ պայմանների» հետ, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ տարի էներգիայի եվրոպական մատակարարները բախվել են մեծածախ գների կտրուկ բարձրացմանը եւ աճող վճարներից սպառողներին պաշտպանելու կառավարությունների փորձերին:

Shell-ի խոսքով՝ բիզնեսի ապագայի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել:

2022 թվականին Shell-ը մոտ 1,5 միլիարդ դոլարի կանխիկ գումար եւ վարկեր է ներարկել Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի իր մանրածախ բիզնեսին, որպեսզի օգնի հաղթահարել էլեկտրաէներգիայի գների հսկայական անկայունությունը, որը հանգեցրել է բրիտանական մրցակից մի քանի կոմունալ ընկերությունների փլուզմանը:

Shell-ը հայտարարել է, որ իր մեծածախ առեւտրի եւ բիզնեսի համար էներգիայի մատակարարումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում էներգիայի մատակարարման իր ձեռնարկությունները ռազմավարական վերանայման մաս չեն կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ