News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոկաինի հայտնի կոլումբիացի վաճառող Դայրո Անտոնիո Ուսուգան, որը հայտնի է նաեւ որպես Օտոնիել, ԱՄՆ-ի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել թմրանյութեր պահելու մեջ, տեղեկացրել է BBC-ն։

Օտոնիելը Կոլումբիայի ամենահզոր հանցավոր խմբավորման առաջնորդն է եղել ավելի քան ինը տարի։ Նա ձերբակալվել է Կոլումբիայի իր ապաստարանում 2021թ. հոկտեմբերին եւ արտահանձնվել է ԱՄՆ անցած տարի, որտեղ նրան բռնելու համար պարգեւավճար էր նշանակվել։

51-ամյա տղամարդը համաձայնել է հանձնել թմրանյութերի վաճառքից ստացված 216 մլն դոլարի եկամուտը։

Օտոնիելն իրեն մեղավոր է ճանաչել թմրանյութերի մաքսանենգության եւ տարածման մեջ։

Նրան սպառնում է առնվազն պարտադիր 20 տարվա ազատազրկումից ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն։

Դատախազներից մեկը Օտանիելին անվանել է «ամենանշանակալի կոլումբիացի թմրավաճառներից մեկը [Մեդելյինի կարտելի ղեկավար] Պաբլո Էսկոբարի ժամանակներից ի վեր»։ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը հայտարարել է, որ նա եղել է «ամենադաժան եւ արդյունավետ թմրավաճաներից մեկն աշխարհում»։ Միացյալ Նահանգներն առաջարկել է 5 մլն դոլարի պարգեւավճար նրա որոնումներին օգնելու համար։

Անվտանգության կոլումբիական ուժերը տարիներ շարունակ փորձում էին բռնել նրան եւ վերջապես հաջողության հասան 2021թ. հոկտեմբերին, երբ հարյուրավոր ոստիկաններ եւ զինվորներ նրան հայտնաբերեցին Կոլումբիայի Անտյոկիա նահանգի իր գյուղական տանը։

Օտոնիելը գյուղական ապաստարանների ցանց էր օգտագործում, որպեսզի տեղից տեղ անցնի եւ թաքնվի իշխանություններից, եւ հեռախոս չի օգտագործել՝ դրա փոխարեն ցրիչներ պահելով։

Նա դարձել է Ծոցի կլանի առաջնորդն այն բանից հետո, երբ նախորդ բոսը՝ իր եղբայր Խուան դե Դիոս Ուսուգան, սպանվել էր ոստիկանության կողմից 2012թ. ամանորյա երեկույթի շուրջկալի ժամանակ։

Շատ նահանգներում գործող եւ լայն միջազգային կապեր ունեցող ավազակախումբը զբաղվում է թմրանյութերի եւ մարդկանց մաքսանենգությամբ, ոսկու անօրինական արդյունահանմամբ եւ դրամաշորթությամբ։

Այն վերահսկում է թմրանյութերի մաքսանենգության շատ երթուղիներ Կոլումբիայից ԱՄՆ եւ անգամ Ռուսաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ