News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցած տարի Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրում գազի արդյունահանումը ծրագրվածից բարձր է եղել, ներկայումս աշխատանքները շարունակվում են, որպեսզի տարեվերջին այն հասնի նոր ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտարարել է BP-ի (բրիտանական ընկերություն, նախագծի օպերատոր) հաղորդակցության եւ արտաքին կապերի գծով փոխնախագահ Բախտիյար Ասլանբեյլին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Նրա խոսքով՝ իրականացվում է գործողությունների օպտիմալացում, ինչը թույլ կտա առավելագույնս օպերատիվ կերպով լուծել ծագած հարցերը, ինչպես նաեւ սկսվել են հետախուզական հորատանցքի հորատման աշխատանքները։  

Եթե ենթադրությունները հաստատվեն, ապա BP-ն պատրաստ կլինի լրացուցիչ ավելացնել արտադրությունը։ Նոր պաշարների հետախուզման արդիականությունը մեծանում է՝ հաշվի առնելով Եվրոպայում գազի շուկայի փոփոխությունը, որը ձգտում է առավելագույնս դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները եւ խուսափել Ռուսաստանից կախվածությունից։

Շահ Դենիզի հանքավայրից գազի արդյունահանումը 2022 թվականին կազմել է 25,2 միլիարդ խորանարդ մետր, ինչը 11,5 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դրանցից արտահանվել է 20,8 մլրդ խորանարդ մետր՝ 18,1 տոկոսով ավելի։

2027 թվականին Ադրբեջանը պատրաստ է կրկնակի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա։ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ համապատասխան ենթակառուցվածքների կառուցման հարցում օգնելու խնդրանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ