News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ըստ որոշ տվյալների, ամերիկացիների կեսից ավելին հավատում է իրադարձությունների վրա ազդող գոնե մեկ դավադրության տեսության։ Այդ տեսությունների մի մասն ավելի ճշմարտանման է, քան մյուսները, մի մասն անգամ ճիշտ է։ Բայց մեծ մասը՝ դասականությունից (ինչպիսին է Լուսնի վրա կեղծ վայրէջքը) մինչեւ 5G բջջային կապի աշտարակները, որոնք քովիդ են առաջացնում, մարտահրավեր է նետում գիտությանն ու տրամաբանությանը։ Եվ չնայած սոցիալական ցանցերի պլատֆորմները, ինչպիսին են Twitter-ը եւ Meta-ն, կարող են նպաստել դավադրության խելահեղ տեսությունների մետաստազներին, հիմնարար է մնում հետեւյալ հարցը. ինչո՞ւ են ոմանք հավատում նման բաներին։

Սոցիոլոգները մոտ են որոշ պատասխանների։ Որոշակի դեր են խաղում բնավորության այն գծերը, որոնք հայտնի են որպես «մութ եռյակ»՝ նարցիսիզմ, փսիխոպաթիա եւ աշխարհը սեւ-սպիտակ տեսնելու հակում։ Ինչպես եւ քաղաքական համոզմունքները, հատկապես պոպուլիզմն ու հանդուրժողությունը քաղաքական բռնության հանդեպ, կոգնիտիվ նախատրամադրվածությունները, ինչպիսին է հավատը միայն ապացույցներով, հաստատում են այն, ինչ մենք արդեն մտածում ենք։ Սա մարդկանց նաեւ ավելի խոցելի է դարձնում։

Բայց, համաձայն նոր հետազոտության, անգիտությունը չէ, որ մարդկանց մղում է կոնսպիրոլոգիական մտածողության, սոցիալական մեկուսացման կամ հոգեկան հիվանդությունների։ Պատճառը անձի անհամեմատ ավելի տարածված եւ ձանձրացնող գիծն է՝ ինքնավստահությունը։

Նոր հետազոտությունը ենթադրում է, որ որքան ավելի շատ եք մտածում, որ միշտ իրավացի եք, այնքան ավելի հավանական է, որ դուք «կտրվեք» դավադրության տեսությանը՝ անկախ ապացույցներից։

Հաշվի առնելով, որ թե՛ քաղաքականությունը, թե՛ բիզնեսը փոխհատուցում են սեփական հանճարեղության հավատը, նորությունները շատ ավելի վատն են։ Ոմանք, որոնք, ինչպես նշում է այս վարկածը, առավել հակված են կոնսպիրոլոգիական մտածողության, կունենան նաեւ ամենաբարձր մեգաֆոնները, օրինակ՝ նախկին նախագահը, որը կարծում է, որ ինքը երբեք չի սխալվի, եւ գլխավոր տնօրենը, որը կարծում է, որ թանկ ավտոմեքենաներ ստեղծելն իրեն մարգարե կդարձնի։

Ավելի լավ կամ, առնվազն, ավելի հուսադրող կլիներ, եթե դավադրության տեսությունը սնուցվեր հիմար ծալապակասների, այլ ոչ թե եսակենտրոն հրեշների կողմից։ Որովհետեւ մեծամտությունը, ինչպես բազմիցս ցույց է տվել պատմությունը, շատ ավելի դժվար է արմատախիլ անել, քան հիմարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ