News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Իտալիան մոտ են Ուկրաինային SAMP/T ԶՀՀ մատակարարելու տեխնիկական մասի ավարտին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագիտական աղբյուրների՝ նշելով, թե դեռեւս պարզ չէ, թե որքան արագ վերջնական որոշում կկայացվի։

Կիեւն իր արեւմտյան դաշնակիցներից խնդրել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր եւ, մասնավորապես, SAMP/T, որը հայտնի է որպես Mamba:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ուրբաթ օրը կմեկնի Իտալիա՝ հանդիպելու իր իտալացի գործընկեր Գիդո Կրոզետտոյի հետ, եւ երկու կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները SAMP/T-ի շուրջ։

Համակարգը, որը կառուցվել է ֆրանկո-իտալական համատեղ կոնսորցիումի կողմից, կարող է հետեւել տասնյակ թիրախների ու միաժամանակ որսալ 10 հրթիռ, եւ եվրոպական արտադրության միակ համակարգն է, որը կարող է բալիստիկ հրթիռներ որսալ:

«Քաղաքական որոշում է կայացվել։ Տեխնիկական մանրամասները նոր են ավարտվում, քանի որ դա բարդ համակարգ է»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պաշտոնական որոշում կկայացնեն։

Նշվում է, որ տեխնիկական բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ Փարիզը Ուկրաինային մատակարարել էր արձակման շարժական համակարգով փոքր հեռահարության Mistral եւ Crotale զենիթային հրթիռներ, որոնք օգտագործվում են ցածր թռչող հրթիռներն ու ինքնաթիռները որսալու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ ՌԴ-ի եւ  Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են․․․
Աբդոլլահիանը Ինյացիո Կասիսին հայտնել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու պատրաստակամության մասին
Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը․․․
Սլովակիան Ուկրաինային փոխանցել է չորս ՄիԳ-29 կործանիչներ
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայից․․․
Ֆինլանդիայի նախագահը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության 14-րդ փաթեթին
Այն ներառում է երեք Leopard 2 տանկ․․․
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
Ուկրաինայի վերակառուցման համար 411 մլրդ դոլար կպահանջվի. Համաշխարհային բանկ
Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար 411 մլրդ դոլար կպահանջվի...
Ամենաշատ