News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեւմտյան մի քանի երկրներ արդեն Ուկրաինա են մատակարարել տանկեր, այս ֆոնին տարածվում են լուրեր այն մասին, որ Ֆրանսիան կարող է իր հիմնական մարտական Leclerc տանկերն ուղարկել Ուկրաինա։

Բայց Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կասկածում են, թե որքանով օգտակար կլինեն այդ տանկերը, քանի որ ուկրաինացիներն արդեն բախվել են խնդիրների մի քանի արեւմտյան տանկերի (ներառյալ ամերիկյան  M1 Abrams-ները, բրիտանական Challenger 2-ներն ու գերմանական Leopard 2-ները) հարցում։

Դրանք ավելի բարդ են, քան խորհրդային եւ ռուսական տանկերը, որոնք Ուկրաինան ուներ մինչեւ պատերազմը, ինչը պահանջում է, որ ուկրաինացիներն ուսումնասիրեն նոր սարքավորումները, դրանց տակտիկան եւ սպասարկումը։ Այս մտավախությունները, ըստ երեւույթին, խորացնում են նախկին մտավախություններն այն մասին, որ Ուկրաինա տանկերի մատակարարումը կարող է վեճեր հրահրել ՆԱՏՕ-ի ներսում կամ առաջ բերել Ռուսաստանի պատասխան գործողություններ, տեղեկացրել է Business Insider-ը։

«Քաղաքական առարկություններ չկան,- «Ֆրանս պրես» գործակալությանն ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։- Մեզ պարզապես հետաքրքիր է, թե արդյոք Leclerc-ը ծանր բեռ կդառնա։ Նպատակն այն է, որպեսզի օգտակար եւ արդյունավետ լինի»։

Leclerc-ը կարող է օգտագործել իր 120 միլիմետրանոց հարթափող թնդանոթը եւ կատարելագործված սարքերը  շարժման մեջ գտնվող թիրախները խոցելու համար։ Leclerc-ի վերջին տարբերակը կարող է ժամում 50 մղոն արագություն բացել եւ թիրախը խոցել 2,5 մղոն հեռավորությամբ, Le Monde-ին տեղեկացրել է ֆրանսիական տանկային գնդի հրամանատարը։

Ինչպես եւ մյուս ֆրանսիական զենքերը, Leclerc-ը  փոքր-ինչ տարբերվում է իր օտարերկրյա անալոգներից։

Այն 57 տոննա քաշ ունի եւ ավելի փոքր ու թեթեւ է, քան 80 տոննայանոց M1A3 Abrams-ը, 64 տոննայանոց Challenger 2-ը եւ 62 տոննայանոց Leopard 2-ը։ Այն, հավանաբար, այնքան էլ լավ չի զրահապատված, քան Abrams-ի կամ Challenger 2-ի վերջին մոդելները, չնայած ռեակտիվ զրահի լիցքեր ունի հակատանկային ականները ոչնչացնելու համար։

Անսովոր է նաեւ այն, որ Leclerc-ի անձնակազմը ընդամենը երեք հոգի է, ոչ թե չորս, ինչպես արեւմտյան տանկերինն է։ (Ռուսական տանկերը, օրինակ՝ Т-72-ը եւ Т-90-ը, երեք հոգանոց են)։

Չնայած մեքենան ավելի փոքր է, բայց ավտոլիցքավորողն ավելի խոցելի է դառնում  անսարքությունների դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ