News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել պարզաբանումներ տալ իր ղեկավար Աննալենա Բերբոքի այն ռեզոնանսային խոսքերի վերաբերյալ, ըստ որոնց՝ Եվրոպան կռվում է Ռուսաստանի դեմ։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարի 24-ի նիստում Բերբոքը հայտարարել է. «Մենք պատերազմ ենք մղում Ռուսաստանի, այլ ոչ թե միմյանց դեմ»։

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարի այս արտահայտությունն ակնթարթորեն տարածվել է համաշխարհային ԶԼՄ-ներում՝ զարմանք եւ քննադատություն առաջացնելով»,- գրել է Bild գերմանական թերթը՝ նշելով, որ Բերբոքի այս խոսքերը տարբերվում են Գերմանիայի կառավարության դիրքորոշումից. կանցլեր Օլաֆ Շոլցը քանիցս ընդգծել է, որ Գերմանիան չպետք է պատերազմի մասնակից դառնա։ Պատասխանելով պարբերականի հարցմանը՝ Գերմանիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է տվել Աննալենա Բերբոքի խոսքերի առիթով։

«Ռուսաստանը դաժան պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ։ Սա նաեւ պատերազմ է եվրոպական աշխարհակարգի եւ միջազգային իրավունքի դեմ։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 24-ի հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար Բերբոքն ընդգծել է, որ Եվրոպան պետք է միասին դիմակայի այդ պատերազմին»,- նշվել է նախարարության պատասխանում, որը մեջբերել է DW-ն։

«Միջազգային իրավունքը միանշանակ է,- նշվել է այնուհետեւ։- Ուկրաինային աջակցությունը՝ զավթողական ռուսական պատերազմի դեմ ինքնապաշտպանության իր անհատական իրավունքն իրականացնելիս, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում, Գերմանիային հակամարտության կողմ չի դարձնում»։ «Հավանաբար, վերջին արտահայտությունը ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում նշում է այն մասին, որ Աննալենա Բերբոքը, այնուամենայնիվ, չափն անցել է ձեւակերպում տալիս»,- նշել է Bild թերթը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 25-ին հավանություն է տվել Ուկրաինա Leopard 2 տանկեր մատակարարելուն՝ ընդգծելով, որ որոշումն ընդունվել է Գերմանիայի դաշնակիցների հետ «համաձայնությամբ եւ սերտ համագործակցությամբ։ Կանցլերը հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունն այս սկզբունքին, որը, ըստ նրա, «թույլ է տալիս կանխել Ուկրաինայում պատերազմի վերածումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի», հավատարիմ կմնա նաեւ հետագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ամենաշատ