News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ, որի ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: «Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը:

Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։

Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտերգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։

Այցի երկրորդ օրվա ընթացք ում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Իր Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, ապա պատասխանել կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներին, համայնքների զարգացմանը, սփյուռքի ներուժին, համայնքի և գրասենյակի արդյունավետ հաղորդակցությանը և այլ թեմաների վերաբերող հարցերի։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը և բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծման գործում ակնկալում են գրասենյակի անմիջական աջակցությունը։

Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը գրասենյակի կողմից շնորհակալագրեր է հանձնել խորհրդի նախագահ Աղասի Ալեքյանին` Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, հայ համայնքին կից «Նաիրի» հայկական ժողովրդական պարի անսամբլի ղեկավար Կարինե Քոչարյանին` ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման գործում նշանակալի ավանդի համար և Լոբաչևսկու անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանին` հայոց լեզվի և ազգային կրթության պահպանման ու զարգացման, մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ էկոմոնիկայի փոխնախարարը կմասնակցի հայ-ռուսական գործարար համաժողովին. նա մեկնում է Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարի տեղակալ…
Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը
Ճանապարհային քարտեզի համաձայն, որին հղում է կատարում թերթը, կապի օպերատորները պետք է նախ վերլուծեն․․․
 «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները․․․
Եթե Պուտինն ուզենա ցուցադրել ՀՀ սնանկությունը, նա կգա և ցույց կտա, որ իրեն այստեղ ոչ ոք չի ձերբակալում. Քաղաքագետ
Ես նայեցի ցանկը այն երկրների, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին…
ՊՆ տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը
Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի...
Կարեւոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի պատերազմների եւ հակամարտությունների մարտադաշտի․ Արամ Սաֆարյան
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ