News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրային վեճերի արբիտրաժի համակարգը բարեփոխելու բանակցությունների երրորդ փուլ է մտել եւ ձգտում է այն բանին, որպեսզի այն «լիովին պատրաստ լինի» մինչեւ 2024թ. վերջ։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարիա Պեգանը։

ԱՀԿ-ի վերաքննիչ կոլեգիան, որը կարեւոր վեճերի վերաբերյալ որոշումներ է կայացնում, ավելի քան երկու տարի չի գործում Դոնադ Թրամփի նախագահության օրոք դատավորների նշանակումն արգելափակելու պատճառով։ Ջո Բայդենի նախագահության օրոք Վաշինգտոնն ընդդիմանում էր նշանակումները հաստատելու ԱՀԿ-ի անդամների կոչերին եւ դրա փոխարեն բանակցություններ է վարում այն մասին, թե ինչպես վերալիցքավորի ԱՀԿ-ի վեճերի լուծման համակարգը։

«Մեր նպատակը մինչեւ 2024թ. (վեճերի լուծման համակարգի) լրիվ գործարկումն է»,- ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի տեղակալ Մարիա Պեգանը դռնփակ բանակցությունների մասին իր առաջին հանրային մեկնաբանություններում՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը կողմ է բարեփոխումներին։

Հարցին, թե հնարավոր է արդյոք վերածնել վերաքննիչ մարմինը, Պեգանն ասել է, որ չի բացառում դա։ «Ես կարծում եմ, որ այն զգալի վերակառուցման կարիք ունի»,- ասել է նա։

Պեգանի խոսքով՝ ավելի քան 70 երկրների հետ ԱՄՆ բանակցությունները վերջին մեկ տարում ներառել են բարեփոխումների 12 թեմաներ, որոնք կհանգեցնեն կոնկրետ առաջարկների։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան ավելի վաղ հայտարարել էր, որ գլոբալ առեւտրային կազմակերպությունը կարող է հասնել պայմանավորվածությունների այնպիսի բարդ թեմաների վերաբերյալ, ինչպիսին է բարեփոխումը մինչեւ 2024թ. սկիզբ, չնայած Պեգանն ասել է, որ կարող են եւ այդ ժամանակամիջոցում չհասցնել անել դա։

Որոշ պատվիրակներ հիասթափություն են հայտնել 28-ամյա ԱՀԿ-ի հետ ԱՄՆ-ի փոխգործակցության առումով, որի ստեղծմանն իրենք օգնել են։  Որպես օրինակ նրանք նշել են այն, որ Վաշինգտոնը չի ներկայացել Դավոսում ԱՀԿ-ի կարեւոր հանդիպմանը։ Սակայն Պեգանը հերքել է դա՝ վկայակոչելով ժամանակացույցի հետ կապված խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ