News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման, դատական ակտը չկատարելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ…
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել
Թերթը նշում է, որ ուղղաթիռների անձնակազմների վիճակի մասին դեռեւս տեղեկություն չկա․․․
Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի...
Երեւանյան փողոցում անհայտ անձը գողացել էր երիտասարդի բջջայինը. Գողացված հեռախոսը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ