News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան այս պահին ընտրական տենդի մեջ է: Քսան տարվա մեջ առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսականորեն կարող է կորցնել նախագահական աթոռը, խորհրդարանական մեծամասնությանը՝ ի դեմս Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) կամ եւ այն, եւ այն, գրում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Մարկ Պյերինին:

«Որպես նախազգուշական միջոց է գործում ընտրական գործիքների հատուկ հավաքածուն։ Այն ներառում է ընտրության մասին օրենքի փոփոխություն՝ հօգուտ գործող կոալիցիայի, դատական հայցեր ընդդեմ ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական կուսակցության եւ առանձին մարդկանց, օրինակ Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության լռեցում: Օրինակ «կեղծ լուրերի մասին օրենքը», որն ուղղված է սոցիալական ցանցերի դեմ վերահսկողությանը եւ Օսման Կավալայի գործը, որի նպատակը քաղաքացիներին ահաբեկելն է:

Բացի այդ, պետական ինստիտուտներն ու ԶԼՄ-ն գործում են իշխանության օգտին: Կազմվել է ինֆլյացիայի եւ արժութային  պահուստների կեղծ վիճակագրություն: Կան բազմաթիվ նախընտրական ծախսեր: Եվ արեւմտյան գործընկերների դեմ կրկնվող ազգայնական նարատիվներ:

Տնտեսական ոլորտում թուրքական իշխանություններն ընտրել են ոչ ավանդական քաղաքականություն՝ հիմնվելով այն նախադրյալի վրա, որ ցածր տոկոսադրույքները կնվազեցնեն գնաճը: Սա մինչ այժմ շոշափելի արդյունքներ չի տվել սովորական քաղաքացու համար, միեւնույն ժամանակ խոչընդոտել արեւմտյան կապիտալի ներհոսքին, ինչպիսիք են կարճաժամկետ փողերն ու ուղղակի ներդրումները: Ավելին՝ Ռուսաստանի, Պարսից ծոցի երկրների եւ այլ ոչ արեւմտյան գործընկերների հետ առեւտրային ու ֆինանսական հարաբերությունների ընդլայնումը հանգեցնում են օր օրի մեծացող անջրպետի՝ Թուրքիայի եւ ամերիկյան, եվրոպական կապիտալի, նորարարությունների եւ տեխնոլոգիաների մատակարարների միջեւ:

Արտաքին քաղաքական ճակատում, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հռչակված «հավասարակշռված քաղաքականության» հետեւում շրջադարձ է կատարվել ՆԱՏՕ-ից եւ Եվրոպայից։ Անկարան իր հակահրթիռային պաշտպանությունը վստահում է Ռուսաստանին, ինչը նրան տալիս է կարեւոր ռազմավարական առավելություն։

Թուրքիան բազմապատկում է Հունաստանին ուղղված սպառնալիքները ՆԱՏՕ-ի պատմության որոշիչ պահին: Նա արգելափակում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նա ձեռնպահ է մնում Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցներին միանալուց։ Դա Ռուսաստանի հետ առեւտրային և ֆինանսական հարաբերություններում բում է ստեղծում՝ ի վերջո մասամբ փոխհատուցելով Արեւմուտքի պատժամիջոցները: Նա փոխում է Սիրիայի նկատմամբ իր քաղաքականությունը՝ Մոսկվայի պահանջները բավարարելու համար, ինչը վտանգի տակ է դնում Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին։ Իսկ այժմ նա հանդես է գալիս Կիպրոում երկու պետությունների ստեղծման օգտին: Միաժամանակ, Անկարան զգալիորեն զարգացրել է իր ռազմական արդյունաբերությունը՝ ձգտելով ավելի մեծ ինքնավարության:

Պաշտպանական նոր ճարտարապետությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, Հունաստանի դեմ թշնամական նարատիվները եւ Սիրիայի նկատմամբ նոր քաղաքականությունը, անկախ ընտրությունների արդյունքներից, կհանգեցնեն երկարաժամկետ  տարաձայնություններին արեւմտյան գործընկերների հետ։ Ընտրություններում ներկայիս ղեկավարության հաղթանակը միանշանակ կօգնի Մոսկվային հասնել իր երկարաժամկետ նպատակներին՝ ի հաշիվ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի։

Նույն կերպ տնտեսական եւ առեւտրային ոլորտներում Թուրքիան անխուսափելիորեն կկորցնի իր եվրոպական խարիսխի մի մասը: Եվրոպական հիմնական արդյունաբերական ակտիվները Թուրքիայում, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, կմնան, բայց հետագայում չեն ավելանա։

Քանի որ օտարերկրյա ներդրումները տեխնոլոգիաների եւ նորարարությունների տարածման միջոց են, Թուրքիան կկորցնի տեխնոլոգիական առաջընթացի անփոխարինելի աղբյուրը, իսկ եվրոպական երկրները կկորցնեն թուրք արդյունաբերական գործընկերներին: Ռուսաստանը ու Պարսից ծոցի երկրները արդյունաբերական հմտությունների առումով ոչինչ չունեն առաջարկելու։

Ինչն ավելի կարեւոր է՝ Թուրքիայի քաղաքացիները ստիպված կլինեն տառապել արմատացած ավտոկրատական կառավարման համակարգից, որը հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ մշտական ​​դավադրության տեսությունների վրա: Վերջին հաշվով, Թուրքիայում կայանալիք ընտրություններում օտար երկրների համար խաղադրույքները երկրորդական են։ Կարեւորն այն է, թե ընտրողներն ինչպիսի հասարակություն են ուզում իրենց, իրենց երեխաների ու երկրի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ