News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ խարդախության զոհ է դարձել: Հունվարի 18-ին անհայտ անձը մոտեցել էր նրան, իբր բարեգործական նպատակով տվել էր թղթե փաթեթ ու ասել, որ փաթեթում մեծ գումար կա: Նաև խոստացել էր, որ ամեն ամիս նրան է փոխանցելու 500 դոլար, այնուհետև խաբեությամբ վերցրել էր կնոջ ոսկյա մատանին: Կինը տանը բացել էր փաթեթը և տեսել, որ այնտեղ փող չկա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն արագ հայտնաբերեցին խարդախություն կատարած տղամարդուն: Հունվարի 23-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Արմավիրի բաժին տեղափոխվեց 64 տարեկան մի տղամարդ։ Նա խոստովանել է արարքը:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատության մեջ է
Ուսանող 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել...
Ֆիլիպիններում ուղեւորատար նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել
ԶԼՄ-ների տվյալներով՝ Lady Mary Joy նավը տեղափոխում էր շուրջ 200 ուղեւորի․․․
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ…
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել
Թերթը նշում է, որ ուղղաթիռների անձնակազմների վիճակի մասին դեռեւս տեղեկություն չկա․․․
Ամենաշատ