
Քենիայում որոշել են պայքարել հարբեցողության դեմ՝ ամեն քաղաքին մեկ փաբ համակարգի միջոցով: Քենիայի փոխնախագահ Ռիգատի Գաչագուան երկրի կենտրոնական շրջանի կառավարական ադմինիստրատորներին հրամայել է ապահովել անցած շաբաթ տրված՝ յուրաքանչյուր քաղաքում մեկ փաբ բացելու մասին հրահանգի կատարումը, հայտնում է BBC-ն։
Կան մտավախություններ, որ հրահանգը կարող է հանգեցնել քաղաքացիների կողմից ալկոհոլի պատրաստմանը, որը հաճախ արդյունաբերական քիմիական նյութերի խառնուրդ է պարունակում: Ավելի վաղ հաղորդվել էր անօրինական գարեջրից մահվան դեպքերի մասին:
Բայց Գաչագուան պնդում է, որ տարածաշրջանում հարբեցողության մակարդակը սարսափելի է, եւ պաշտոնյաներին ասել է, որ չերկարացնեն փաբերի արտոնագրերը, երբ դրանք ավարտվեն: «Եկեք լուծենք այս հարցերը, եկեք փրկենք հաջորդ սերնդին, այլապես որպես հասարակություն խնդիրներ կունենանք»,- ասել է նա։