News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

«Խորին ցավակցություն ենք հայտնում ադրբեջանական կողմին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման առիթով։ Համաձայն ստացվող տեղեկատվության՝ այսօր առավոտյան ինքնաձիգով զինված մարդը թափանցել է դիվանագիտական առաքելության շենք եւ կրակ բացել։ Դրա հետեւանքով զոհվել է ադրբեջանական դիվանագիտական առաքելության մեկ աշխատակից, եւս երկու գործընկերներ վիրավորվել են։ Հարձակվողը ձերբակալվել է Թեհրանի ոստիկանության կողմից, վարվում է հետաքննություն։

Հույս ունենք, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է պետության իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգ աշխատանքի ապահովման կարեւորությունը՝ 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ զինված հարձակման մասին։ Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու հոգի։ Թեհրանի ոստիկանապետը տեղեկացրել էր, որ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո։ Նա նշել է, որ, ըստ նախնական տվյալների, հարձակվողն ունեցել է անձնական եւ ընտանեկան խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 133 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 200 մեքենա
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում...
Մեքենայում շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա հայտնաբերվեց
Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները...
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով մեկնել է 4 մարտկան հաշվարկ
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող…
Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին
Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին...
1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ…
Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է
Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները...
Ամենաշատ