News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիան նախատեսում է պարտադիր զինվորական ծառայություն սահմանել կանանց համար, քանի որ սկանդինավյան երկիրը ձգտում է զգալիորեն ավելացնել իր զինված ուժերի թվաքանակը, գրում է Bloomberg-ը:

Ինչպես հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յակոբ Էլեման-Յենսենը, այդ քայլը կարող է օգնել Դանիային կատարել իր պահանջները ՆԱՏՕ-ին անդամակցության շրջանակում, բայց նաեւ «շահավետ» կլիներ զինված ուժերի համար, եթե նրանց շարքերում ավելի շատ կանայք լինեին:

Ներկայումս կանայք կարող են ծառայել բանակում կամավոր հիմունքներով, մինչդեռ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, պարտավոր են ծառայել, եթե զորակոչվում են վիճակախաղի համակարգով:

Կան միայն տասը երկրներ, որոնք զորակոչում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Նորվեգիան՝ ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը կանանց համար պարտադիր զինվորական ծառայություն է սահմանել որպես գենդերային հավասարության ակտ, կոչ է անում երկու սեռերին էլ ծառայել նույն պայմաններով:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Մյանմարը, Էրիթրեան, Լիբիան, Մալայզիան, Հյուսիսային Կորեան, Պերուն եւ Թունիսը, կանանց զորակոչում են իրենց զինված ուժեր, բայց տարբերվում են ծառայության տեւողությամբ եւ ունեն բացառություններ:

Այլ երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Թուրքիան, Լիտվան, Սինգապուրը եւ Հարավային Կորեան, դեռ օգտագործում են զորակոչի համակարգ, որը պահանջում է զինվորական ծառայություն միայն տղամարդկանցից՝ չնայած կանանց թույլատրվում է կամավոր ծառայել:

Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է այդ ծրագրի մասին, երբ նրա գերատեսչությունը հրապարակել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության երկամյա զեկույցի եզրակացությունները, որում Դանիան քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ բավարար միջոցներ չի ներդնում իր զինված ուժերում, հիմնականում ցամաքում եւ ծովում:

Նախարարությունը չի հրապարակել ամբողջական զեկույցը, ինչպես դա արվել է նախորդ տարիներին՝ վկայակոչելով «անվտանգության քաղաքականության հետ կապված ընթացիկ իրավիճակը եւ ռուսական ագրեսիան»։

Զեկույցը պատրաստվել է նախքան Դանիան անցյալ ամիս հայտարարել է, որ ցանկանում է ավելացնել պաշտպանական ծախսերը 4,5 միլիարդ կրոնով (660 միլիոն ԱՄՆ դոլար)՝ 2030 թվականին համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ