News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ԱԳՆ-ի վրա հղումով։

«Հանդիպմանը խստորեն դատապարտվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր տեղի ունեցած զինված հարձակումը, հայտարարվել է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումների անթույլատրելիության մասին, նշվել է դիվանագիտական ներկայացուցչության եւ նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու Իրանի պարտավորությունը՝ Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Հանդիպման ընթացքում պահանջ է հնչեցվել հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանատվության ենթարկել ահաբեկչական գործողություն կատարած անձին, իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել եւ պատժել հանցագործության կազմակերպմանն ու կատարմանը մասնակից մյուս մասնակիցներին: Հանդիպմանն ընդգծվել է նաեւ, որ վերջին շրջանում Իրանում համակարգված հակաադրբեջանական արշավ է իրականացվում, ինչն էլ ավելի է սրում առանց այդ էլ բարդ հարաբերությունները:

Մուսավին՝ խստորեն դատապարտելով զինված միջադեպը, խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես նաեւ խորը ցավակցություն հայտնել դեսպանատան զոհված աշխատակցի ընտանիքին, Ադրբեջանի կառավարությանը եւ ժողովրդին: Դեսպանը նաեւ ընդգծել է, որ Իրանի համապատասխան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, ներկայումս իրավապահ մարմինները հետաքննում են այն, մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո»,-հաղորդագրությունը մեջբերում են ԶԼՄ-ները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ