News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հայաստան ԵՄ-ի առաքելություն ուղարկելու կապակցությամբ Ռուսաստանն աննախադեպ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, սա նախազգուշացում է եւ այնպիսի տպավորություն է, որ վերջին նախազգուշացումն է:  Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ Մոսկվայի այդ հայտարարությանն արձագանքեց Պետդեպարտամենտը, հայտարարելով, որ ԱՄՆ-ն կապ չունի խաղաղապահների հետ, սակայն մյուս հարցերի առնչությամբ պատրաստվում է մասնակցություն ունենալ:

Նրա գնահատմամբ՝ սա խոսում է  այն մասին, որ ԱՄՆ-ն ընդունել է Ռուսաստանի մարտահրավերը:

«Հայաստանի տարածքն ուղղակիորեն դառնում է աշխարհաքաղաքական բախումների դաշտ: Հայաստանի իշխանությունները հետզհետե երկիրը վերածեցին Սիրիայի:Շատ բան արդեն կարող է մեզանից կախված չլինել: Հայաստանի տարածքում բառացիորեն կարող են մարտեր անցկացվել», – ընդգծեց նա:

Փորձագետը հիշեցրեց նաեւ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը՝ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ անվանելով։

«Դա Հայաստանին մոտ է, եւ կարծում եմ, որ ուղղակիորեն կապված է մեզ հետ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի հատվածում. ՔԿ
Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու վիրավորումը…
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, զսպվածության կոչ է արել
Իսկապես, մեզ անհանգստացնում է թշնամական հռետորաբանության աճը եւ Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը...
Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելության տեղակայման համար հարկավոր է Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը. Զախարովա
Զախարովայի խոսքով՝ ռուս խաղաղապահները հետեւողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման համար...
Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ԱԳ փոխնախարարը՝ Բուենոս Այրեսում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման...
Զախարովան՝ զինվորականների վիրավորվելու մասին. ՌԴ-ն տարբեր դաշնակիցներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի
Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին…
Տիգրան Աբրահամյանը հնչեցրել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները
Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն մի դեպքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ