News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Աշակերտը, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում փոքր բալոնից գազ է արձակել, սովորում է 8-րդ դասարանում, ենթադրում եմ՝ դեպքը տեղի է ունեցել դասամիջոցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հերմինե Հարությունյանը:

Նա պատմեց՝ ինչպես է եղել դեպքը. «Դասավանդող ուսուցիչը զանգեց, ասաց՝ երեխաները փռշտում ու հազում են, որովհետեւ քթի խոռոչի ներսը եւ կոկորդը ծակծկում է: Եկանք, տեսանք, որ երեխաները դասարանից դուրս են եկել, պատուհանները բացեցինք: Առանձնապես հոտ չկար, ուղղակի տհաճ ծակծկում էր քթի մեջ, սեւ բիբարից հոտ քաշելու նման:

Ստուգեցինք երեխաների գրպաններն ու պայուսակները, ենթադրում էինք, որ ինչ-որ մի նյութ կա, որից այդ ծակծկոցը տարածվել է: Այդ աշակերտը գրպանից հանեց բալոնը, ասաց՝ սա ինձ մոտ է, բայց ես չեմ արել: Ասաց՝ դրսում պաշտպանվելու համար է, եթե հանկարծ ինչ-որ մեկը նեղացնի: Մենք ենթադրում ենք, որ վախից դրդված է ասում, որ ինքը չի արել: Համենայնդեպս ուրիշի մոտ որեւէ բան չկար: Փոքր բալոն էր: Ասաց, որ պատվիրել է Wildberries-ից:

Սկզբից դասարանը փոխեցինք, հետո որոշեցինք, որ երեխաներին տուն ուղարկենք, ծնողներին կանչեցինք, որ տուն տանեն»:

Հարցին, թե այդ աշակերտն ինչ-որ բանով աչքի ընկնո՞ւմ է, Հերմինե Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ինքն ագրեսիվ չէ, չար չէ, ակտիվ չէ: Շատ ակտիվ  երեխաներ ունենք, որոնց վարքին հետեւում ենք, բայց ինքը  չի տարբերվել մյուսներից: Միայն  տարբերվում է իր ոճով, հագուկապով, թեւնոցներ է կրում: Ու դիմակով է ման գալիս: Դասամիջոցներին դասարանում է լինում, մյուս տղաների ու աղջիկների հետ նորմալ շփվում է, ոչ մի բանով չի տարբերվել:

Ես այս դեպքում մի քիչ մեղադրում եմ ծնողին, որ ինքը չգիտի՝ երեխան դպրոց ինչ է բերում, կամ էլ գիտի:

Մենք թույլ չենք տալիս ունենալ սմարթֆոններ, եթե բերած են լինում, հավաքում ենք, որ դասի ժամին չխաղան, իսկ դասի վերջում վերադարձնում ենք: Այդ նկատառումներից ելնելով հաճախակի պայուսակները ստուգել ենք, նաեւ գրպանները: Սա առաջին անգամ է, որ նման բան ենք հայտնաբերում:

Նաեւ դռնապահ ունենք, ոչ ոք չի կարող դպրոցից դուրս գալ, անծանոթը կամ ծնողը չի կարող մտնել դպրոց, ինչ-որ բան տանել, կամ բերել:

Սա ավելի շատ պանիկա էր, քան լուրջ բան, որովհետեւ 15 րոպեից այդ ծակծկոցն անցավ: Այնպես չէ, որ ամբողջ դպրոցով այդ հոտը տարածվել էր: Երեխայի ծնողը հիմնականում լուռ էր, ուղղակի լսեցի, որ ասաց՝ ինչի՞ ես փչել»,-ասաց նա՝ հավելելով, որ քննիչներն առգրավել են այդ փոքր բալոնը:

«Այդ տղայի հետ հոգեբանը փոսեց, հիմա կարեւորը հիմա այդ երեխայի ապագան է, որ ճիշտ զբաղվենք իրենով, որ ավելի չվատացնենք վիճակը: Պարզ է, որ ունի խնդիրներ, ազդեցության տակ է ընկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Այս պահին բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից:

Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ