News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մարդիկ կապիկների հետ ընդհանուր ժեստերի լեզու ունեն եւ քաջատեղյակ են վայրի շիմպանզեների եւ բոնոբոների կողմից օգտագործվող նշաններին։ Այս եզրակացություններին են հանգել Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս համալսարանի գիտնականները:

Մի խումբ գիտնականներ երկար տարիներ են անցկացրել՝ դիտարկելով վայրի շիմպանզեներին։ Նրանք պարզել են, որ մեծ կապիկները օգտագործում են ավելի քան 80 ժեստերի «լեզուն», որոնցից յուրաքանչյուրը հաղորդագրություն է փոխանցում խմբի մեկ այլ անդամին:

Հաղորդագրություններից բերանը շոյելը նշանակում է «տուր ինձ այս կերակուրը», իսկ տերեւից ատամներով շերտեր պոկելը սիրախաղի ազդանշան է:

Հետազոտողները մարդկանց ցույց են տվել այս ժեստերի հոլովակները եւ խնդրել թարգմանություն ընտրել: Մասնակիցները ավելի քան 50% դեպքերում ճիշտ են մեկնաբանել շիմպանզեի եւ բոնոբոյի ժեստերի իմաստը:

«Արդյունքները մեզ շատ զարմացրին։ Պարզվում է, որ մենք բոլորս կարող ենք դա անել գրեթե բնազդաբար», - ասել են հետազոտողները:

Ամենայն հավանականությամբ, մեր վերջին ընդհանուր նախնին շիմպանզեների հետ շփվելու համար օգտագործել է նմանատիպ նշաններ: Նրանք «ժեստերի ընդհանուր բառապաշար ունեն մեծ կապիկների բոլոր տեսակների համար, ներառյալ մարդկանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում...
Տյումենում սատկել է 26-ամյա սիամական Դաշուն կատուն, որը ճանաչվել է Ռուսաստանում ամենատարեցը
Վերջերս նա թույլ էր, բայց դեռ քայլում էր․․․
Ավստրալիայում սարդերի նոր տեսակ է հայտնաբերվել
Սարդերի այս տեսակի գիտական անվանումն է Europlos dignitas․․․
Մարդիկ պատրաստ չեն ընդունելու՝ զգացմունքներ եւ հույզեր ունենալու կենդանիների կարողությունը
Փորձի մասնակիցների ճնշող մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվել այս տեղեկատվությանը․․․
Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներն ավելի վատ են քնում
Ընտանի կենդանիներ ունեցողների քնի որակը վատանում է...
Ֆլորիդան տառապում է բիրմայական պիթոնների արշավանքից․ Fox News
Ֆլորիդայում տիրող իրավիճակը, ինվազիվ տեսակների առումով, աշխարհի ամենաանլուծելի խնդիրներից է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ