News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու , Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը մտահոգող անվտանգային, քաղաքական, սոցիալական և այլ հարցերով:

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին: Երկուստեք ընդգծվել է գոյություն ունեցող ճգնաժամի պայմաններում համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի կարևորությունը:

Նշենք, որն ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նույն  օրակարգով հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր համայնքների բնակիչների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով...
ԼՂ-ին հասցված վնասը գերազանցում է 190 միլիոն դոլարը, ավելի քան 16 հազար մարդ գործազուրկ կդառնա․ զեկույց
Նախապատերազմյան ժամանակաշրջանում՝ 2015-2019 թվականներին միջինը երկնիշ տնտեսական աճ է գրանցել․․․
Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան
Նա պարզաբանել է, որ ներկա պայմաններում որպես ֆինանսական աղբյուրներ կարող են հանդես գալ․․․
Արցախում մի խումբ մարդիկ մյուսների հաշվին մեծ գումարներ են վաստակում. Ռուբեն Վարդանյան
Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ ․․․
Արթուր Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը
Ուրուգվայում հանդիպումների շարքը եզրափակվել է Ուրուգվայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ…
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված...
Ամենաշատ