News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արեւմուտքում կողմ են այսպես կոչված, Սյունիքիի միջանցքին, եթե դա չի լինելու Ռուսաստանի վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Իրենք դեմ կլինեն այդ միջանցքին, քանի դեռ վստահ չեն, որ այդտեղ լինելու են ռուսները: Բայց այստեղ նաեւ իրանական գործոնը կա, դրա համար ԱՄՆ-ն էլ կունենար հետաքրքրություն, որ լիներ այդպիսի ճանապարհ»:

Հարցին, թե եթե ինչ-որ ժամանակ Ադրբեջանի պահանջով ռուսական զորքը դուրս գա, Արեւմուտքը պատրա՞ստ է խաղաղապահ զորքեր ուղարկել, Սուրեն Սուրենյանը նկատեց, որ միջազգային իրավունքում խաղաղապահ որքեր ուղարկելու համար ամենակարեւոր սկզբունքը կողմերի համաձայնությունն է. «Այսինքն եթե, երկու կողմն էլ համաձայն է, այդ դեպքում խաղաղապահ առաքելությունը, լինի դա ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ-ի մանդատի ներքո, կարող է տեղակայվել: Նույնիսկ եթե լինի պատրաստակամություն ԵՄ-ի կողմից, ՄԱԿ-ի կողմից կամ որեւէ այլ մեկի կողմից, կողմերի համաձայնությունն է պետք:

Արդյոք Ադրբեջանը կտա համաձայնություն, որ երկու տարի հետո ռուսները գնան, ինչ-որ ուրիշ մեկը գա: Այստեղ միանշանակ կարելի է ասել, որ Ադրբեջանը նման համաձայնություն չի տա: Նույնիսկ ռուսները խնդիր են ունենալու իրենց ժամկետը երկարացնելու համար: Հիմքեր են փնտրելու, որ այդ ժամկետը երկարի, եւ դրա համար շատ քիչ հիմքեր ունեն»,-հայտարարեց միջազգայնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ