News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն  ավելացել է  մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի: 

2022 թ.-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1,635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը հաստատվել և տրամադրվել է օնլայն` Estate.ameriabank.am հարթակի միջոցով: 

«Ուրախ ենք փաստել, որ նախորդ տարի օրական մեկ ընտանիք ձեռք է բերել բնակարան մեր նոր հարթակի միջոցով: Սա մեզ անչափ ոգևորում է հարթակն էլ ավելի զարգացնելու ու դրա միջոցով նոր հնարավորություններ ստեղծելու, իհարկե, բարելավելու կյանքի որակը»,- ասում է Ամերիաբանկի Հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը:

Ընդհանուր առմամբ 2022թ. ընթացքում հարթակում ստացվել է վարկունակության ստուգման ավելի քան 5,200 նախնական վարկային հայտ: 

2022-ի ընթացքում Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Արշավի շրջանակում նկարահանված հոլովակներից մեկը պատմում է տուն գնելու ամենակարճ օնլայն ճանապարհի` Estate.ameriabank.am հարթակի մասին

Ավելի վաղ «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում հրապարակվել են տեսանյութեր նվիրված Ամերիաբանկի ԿՍՊ ծրագրերին և օնլայն / մոբայլ բանկինգին

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝  ըստ Global Finance ամսագրի 
Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը...
Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում և լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ...
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է խստացնել բանկային կարգավորումների կանոնները. WSJ
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պլանավորում է հայտարարել, որ կարգավորողներին, հնարավոր է, անհրաժեշտ է խստացնել բանկային կանոնները․․․
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ...
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար...
Ֆինանսների փոխնախարարը ԱԶԲ գործընկերների հետ քննարկել է բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային...
Ամենաշատ