
Ճապոնիան եւ Նիդեռլանդները պատրաստ են միանալ ԱՄՆ-ին՝ կիսահաղորդիչների արտադրության համար ժամանակակից սարքավորումների նկատմամբ Չինաստանի հասանելիության սահմանափակման հարցում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Ճապոնիայի ներկայացուցիչները նոր սահմանափակումների շուրջ բանակցությունները պետք է ավարտեն հունվարի 27-ին: Ընդ որում, նշվում է, որ կողմերը չեն ծրագրում պաշտոնապես հայտարարել իրենց որոշման մասին։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նիդեռլանդները մտադիր է սահմանափակումներ մտցնել ASML Holding NV ընկերության համար՝ արգելելով նրան վաճառել որոշակի տեսակի լիտոգրաֆիական մեքենաներ, որոնք օգտագործվում են մի շարք ժամանակակից միկրոսխեմաների արտադրության մեջ: Ճապոնիան, իր հերթին, նման արգելք կսահմանի Nikon Corp-ի համար։